Նորություններ

Կապանում ՀԿ ներկայացուցիչներին ներկայացվեցին նոր օրենքով սահմանված փոփոխությունները

Հայաստանում գործող բոլոր հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պետք է փոխեն իրենց  կանոնադրությունը, քանի որ դա է պահանջում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը: Օրենքով սահմանված այս և մյուս փոփոխությունների ու խնդրահարույց հարցերի մասին այսօր Կապանում դասընթաց անցկացվեց Սյունիքի մարզում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց «Հասարական կազմակերպությունների մասին» նոր օրենքով սահմանված փոփոխությունները, ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը:

Նշենք, որ դասընթացի ավարտին հարցեր ու քննարկումներ եղան «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ:  Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին արդյունավետ տեղեկություններ փոխանցելու համար:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել