Նորություններ

ՊԵԿ. 2017թվականի ընթացքում վերադարձվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

 Բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով 2017թ. հունվարից մինչև այսօր Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց վերադարձրել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար:

«ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հավելելով, որ 2016թ. համադրելի ժամանակահատվածում ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 900 մլն դրամ գումար: Նրա խոսքով՝ պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 70 տոկոս: Ի դեպ, աստիճանաբար աճում է նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:

 Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, համաձայն որի՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռք բերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Գործընթացի մեկնարկից մինչև այսօր ՀՀ պետական բյուջեից վերադարձվել է 3,2 մլրդ դրամի չափով եկամտային հարկի գումար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել