Նորություններ

Հակակոռուպցիոն և բարեխղճության դասընթացներ՝ Սյունիքի հանրային ծառայողների համար

Այսօր Կապանում  հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Սյունիքի մարզում աշխատող 15-ական հոգուց բաղկացած  համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ  դասընթացները անցկացվում են Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում:

Նրա խոսքով, այս ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի  և Սյունիքի մարզերում իրականացնելու են շուրջ  200 հանրային ծառայողների բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով վերապատրաստումներ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ, իրավաբան Մարատ Ատովմյանը հանրային ծառայողներին ներկայացրեց բարեխղճության հիմնական սկզբունքները և հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու հիմնական պայմանները, միջազգային հաջողված փորձը:

Նշենք, որ  կառավարության հետ համագործակցության արդյունքում վերջին տարվա ընթացքում լուրջ քայլեր են կատարվել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում: Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարվա գարնանը կառավարությանը ներկայացվեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում հաջողության հասնելու ճանապարհային քարտեզ, որը բաղկացած էր վեց կետից:

Ներկայացվեցին մշակված իրավական փաստաթղթերի նախագծեր և համատեղ աշխատանքների արդյունքում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ներդրվեց կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարների ինստիտուտը, մասնակիորեն իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, ստեղծվեց հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինը:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել