«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը այլևս չի շահագործվի

Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու որոշման նախագծին: :

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում:

2006 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՀ կառավարության թիվ 1637-Ն որոշմամբ ՀՀ Ֆինանսների նախարարությանը թույլատրվել է իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել արտաբյուջետային հաշիվ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով:

Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի №48 արձանագրային որոշման 8-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարություն» փաստաթուղթը: Վերոնշյալ ռազմավարությամբ առաջարկվում է որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման տարբերակ ընտրել է «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատված է (2007 թվականին) շուրջ 310,37 մլն ԱՄՆ դոլար, որը իրականացվելու է 3 փուլով՝

Առաջին փուլ՝ շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստում, տևողությունը 3 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 6 մլն. Եվրո:

Երկրորդ փուլ՝ Հետշահագործման փուլի տևողությունը, ՀԱԷԿ-ի կանգառից հետո 10 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 70,0 մլն. Եվրո:

Երրորդ և հաջորդ փուլերի իրականացումը, նախատեսվում է ավարտել Հայկական ԱԷԿ-ի կանգառից հետո 40 տարվա ընթացքում, այդ աշխատանքների համար Ծախսերը գնահատված են շուրջ 163 մլն. Եվրո:

Հաշվի առնելով, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է ՀՀ կառավարությունը 2012թ.-ին ընդունել է որոշում` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին:

2014թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության թիվ 12 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:

Հաշվի առնելով, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությամբ նախատեսված է շահագործումից հանման գործընթացը մեկնարկել 2016թ-ից, իսկ 2014թ. մարտի 27-ի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգում տասը տարով, անհրաժեշտ է վերոնշյալ ռազմավարության դրույթները ապահովելու նպատակով մեկնարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի շահագործումից հանման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել