Նորություններ

Ըստ հաղորդման` ՔԿՀ աշխատակիցները խոշտանգել են դատապարտյալին` պահանջելով սուտ տեղեկություններ հայտնել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Մ.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 2017 թվականի մայիսի 26-ին նույն հիմնարկի երկու պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` ապտակել, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին և մարմնի այլ մասերին: Այդ կերպ ՔԿՀ-ի աշխատակիցներն իրենից պահանջել են խոստովանել չբացահայտված որևէ հանցագործություն կամ հայտնել որևէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում «Արթիկ» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ս. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնությունների հետևանքով ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ է հաղորդել այլ անձի կողմից հանցագործություն կատարելու մասին, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները խոստումը չեն կատարել և իրեն  «Նուբարաշեն» ՔԿՀ չեն տեղափոխել:

Այսպիսով, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի` պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվումէանմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել