Նորություններ

Կստեղծվի «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ

Կառավարության վաղվա նիստին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնելու է որոշման նախագիծ, համաձայն որի, պետք է ստեղծվի «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ և կհաստատվի դրա կանոնադրությունը:

Որոշման նախագծում նշվում է.

«Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հիմնադրել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
  2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն է:
  3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
  4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մկրտիչ Կիրակոսյանին (անձնագիր` AM 0878372, տրված` 24.09.2012թ., 001-ի կողմից):
  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝

1) հիմնադրամի պետական գրանցումը՝ օրենքով սահմանված կարգով.

2) հոգաբարձուների խորհրդի ձևավորումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել