Նորություններ

Երթուղային տրանսպորտում կարգելվի երաժշտություն միացնելը

Երևանի քաղաքապետարանը «Երևանտրանս» ՓԲԸ-ի միջոցով տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարել է վարորդական անձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտութուն միացնելու դեպքերը. այս մասին Երևանի քաղաքապետարանից պատասխանել են քաղաքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանին՝ նրա գրությանն ի պատասխան:

Նշենք, որ օգոստոսի 10-ին Արայիկ Հարությունյանը դիմել էր քաղաքապետին՝ պահանջելով կիրառելի դարձնել օրենքը, որի համաձայն քաղաքայաին տրանսպորտում երաժշտություն միացնելն արգելված է:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ կետը սահմանում է. «Ավտմոբիլային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է ավտովարորդի և ուղևորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային և մերձքաղաքային փոխադրումներում…»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել