Նորություններ

Ռազմավարական նշանակության «Վանաձորի Քիմպրոմ» կոմբինատի ակտիվները իրացվում են

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ում է պատկանում իրականում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական սեփականատիրոջը։ Դրա վառ ապացույցն է ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքում կոմբինատի սեփականտերերի մասին ինֆորմացիայի բացակայությունը։ ՀՀ պետական ռեգիստրի կայքում արաջարկվում է կատարել վճարում կազմակերպությունների սեփականտերեին վերաբերվող ինֆորմացիա ստանալու համար, սակայն վճարումը կատարելուց հետո համակարգը տալիս է “Access Denied” ազդանշանը։

Շրջանառվող լուրերի համաձայն ՝ ի սկզբանե կատարվել է ոչ բարեխիղճ գործարք։ «Արդշինբանկ»-ի սեփականատերը, գնելով (ոչ ուղղակիորեն իր անունով) կոմբինատը, գրավադրել է այն իր իսկ սեփական բանկում։ Տվյալ մեքենայության նպատակը հավանաբար եղել է հետևյալը. կոմբինատի շահագործման որոշ փորձերից հետո, որոնք չեն հաջողվել սխալ կառավարման և համապատասխան մասնագիտական ռեսուրսներ չներգրավելու պատճառով, առաջացել են բազմաթիվ պարտավորություններ երրորդ անձանց նկատմամբ (ՀԷՑ, Գազպրոմ և այլն)։

Տվյալ անձանց նկատմամբ պարտավորությունը չկատարելու հետևանքով բնականաբար սկսվել է սնանկության գործընթաց վերջիններիս նախաձեռնությամբ։ Բայցկոմբինատի սեփականատերը, կանխորոշելով հանգամանքների զարգացման այդպիսի սցենարը, գրավադրել է ակտիվները իր սեփական բանկում, որպեսզի սնանկության գործընթացի ընթացում կոմբինատի ակտիվները հնարավոր չլինի իրացնել, քանի որ բանկը դրանց նկատմամբ ունի առաջնային իրավունք։

Օգտվելով դրանից՝ սեփականատիրոջ նախաձեռնությամբ և հանրությունից գաղտնի, դուրս են հանվում քիմիական կոմբինատի ունիկալ սարքավումները և իրացվում՝ ներկայացնելով դրանք հասարակությանը որպես անպետք սարքավորումների ջարդոնի իրացում։ Դրանով սեփականատերը հետ է բերում իր ներդրումնեը։ Տվյալ սցենարը նույնպես ձեռնտու է սեփականատիրոջը, քանի որ ձեռքբերման գինը բավականին ցածր է եղել և ջարդոնի տեսքով ակտիվների վաճառքը նույնպես հետ կբերի ներդրումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կորցնում է մի գործարան, նաև որի շնորհիվ է ժամանակին կառուցվել ներկայիս Վանաձորը։

Պետականմարմիններըկամանտեղյակենսրամասին,կամԿոմբինատը դիտարկումենորպեսհասարակհացիփուռ, որըսեփականատերըմաս-մասվաճառումէ։Իրականումկատարվումէռազմավարականնշանակությանկոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։

Պետական մարմինները պետք է անհապաղ իրականացնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում և կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում դրանց արտացոլման համապատասխանության ստուգում։

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել