Նորություններ

Պաշտպանի առաջարկով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ: Այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, և համապատասխան գրություն է ուղարկվել «Վեոլիա Ջուր»: Քննարկման ընթացքում ընկերությունը նշված շենքի բակային կոյուղագիծն ընդգրկել է առաջիկայում նախատեսված պարտադիր հիմնանորոգման ծրագրում:

Հարցի քննարկման արդյունքում բազմաբնակարան շենքի նկուղում իրականացվել են կեղտաջրերի մաքրման աշխատանքներ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել