Ուսումնական պլանը փոփոխվել է՝ նախարարի հրամանով

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսի 16-ին ստորագրել է նոր հրաման՝ հանրակրթական ուսումնական պլանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

«Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի հունիսի 20-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 711-Ն հրամանով հաստատված`

1) Հավելված 1-ի՝ 22-րդ և 23-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«22. Հանրակրթական դպրոցի դասարանը կազմավորվում է տվյալ դասարան փոխադրված և ընդունված սովորողների ընդհանուր թվի միջին թվաբանականի հաշվարկով: Տարրական և միջին դպրոցների դասարաններում սովորողների թիվը սահմանվում է 25-30, իսկ ավագ դպրոցում՝ 20-25 սովորող: Դասարանում սովորողների առավելագույն թիվը տարրական և միջին դպրոցում չի կարող գերազանցել 35-ը, ավագ դպրոցում՝ 30-ը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Հաստատության ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ Հաստատության խորհրդի որոշմամբ:

 23. Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է»:

2) Հավելված 1-ի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ. «43. Ավագ դպրոցում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների պա- րապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է»: 2. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին»:

Ուսումնական պլանի վերաբերյալ հունիսի 20-ի հրամանը կարող եք նայել այստեղ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել