Նորություններ

Ինֆեկցիոն ծառայությունների բարելավման վերաբերյալ հանձնարարականներ են տրվել

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում ինֆեկցիոն ծառայությունների բարելավմանը։ Լևոն Ալթունյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին այդ ուղղությամբ հանձնարարականներ է տվել։ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին հանձնարարվել է առկա իրավիճակի վերլուծության հիման վրա մշակել և ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիր։ Նպատակը մայրաքաղաքում և մարզերում ծառայության որակի, հասանելության բարելավումն է, ինչպես նաև ֆինանսավորման մեխանիզմների արդիականացումը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել