Ռուսաստանում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է 25 տուն

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում հրդեհ է բռնկվել բնակելի թաղամասերում, այրվում է շուրջ 25 տուն. այս մասին գրում է «Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի:

Նշվում է, որ վեց թաղամասում անջատվել է գազը և էներգաէներգիան, հրդեհի գոտուց տարհանվել է մոտ 560 մարդ: Հրդեհի տարածքը գերազանցում է 6000 քմ-ը:

Հրդեհը բռնկվել է տներից մեկում և տարածվել: Այն մարել դեռևս չի հաջողվում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել