Նորություններ

Հաշվարկվել է 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 14.08.-18.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.56 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 410.0 հազ. դրամի և հաշվարկվել է 35.63մլն. դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված 916 ծառի համար հաշվարկվել է 35018.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 6 ծառ/ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 277.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնից ստացված արձանագրությունների հիման վրա /2 իրավախախտ ապօրինի հավաքել են ՀՀ Բույսերի կարմիր գրքում գրանցված 27 ջրաշուշան/ կայացրել է 160.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 129.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման /հատվել է 1 ծառ/ 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 149.88հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ.դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.0հազ.դրամի և հաշվարկվել է 15.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որն է`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կազմած արձանագրության հիման վրա մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 20 որոշում` 2000.0հազ.դրամի և հաշվարկվել է 592.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ հաշվարկել է 3.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի 1 որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի 1 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 18 իրավախախտի նկատմամբ կայացրել է 1800.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկել է 463.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1մլն.դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել