Նորություններ

Զառա Մարգարյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հաշվապահ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օգոստոսի 8-ին 429-Ա հրաման է ստորագրել՝ աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի    «Ժամկետային  աշխատանքային   պայմանագիր  կնքելու   կարգը  սահմանելու մասին»                 N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2017 թվականի հուլիսի 13-ի N 01/13/1/1716-17  գրությունը և  Զ. Մարգարյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 14-2.1-28) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Զառա Ռաֆիկի Մարգարյանի հետ 2017 թվականի օգոստոսի 8-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել