Նորություններ

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ից 26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 22-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:


Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝      37.20C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝         12.70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝      25.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել