Նորություններ

Քաղաքապետարանը գործադիր մարմինների  ընտրության  (նշանակման) մրցույթ է հայտարարում

Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի N 899-Ն որոշման համաձայն Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը հայտարարում են մրցույթ ստորև թվարկված Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների  ընտրության  (նշանակման) համար:

Հ/հ

Կազմակերպության անվանումը

 

Մրցույթ անցկացնելու օրը և ժամը
Երևանի Աջափնյակ վարչական շրջան
1 «Երևանի հ.37 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

 

 

 

 

25.09.2017թ.

ժամը՝ 14.00

 

2 «Երևանի հ.41 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
3 «Երևանի հ.44 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
4 «Երևանի հ.45 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
5 «Երևանի հ.46 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
6 «Երևանի հ.48 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
Երևանի Արաբկիր վարչական շրջան
7 «Երևանի հ.26 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

 

26.09.2017թ.

ժամը՝ 10.00

 

8 «Երևանի հ.27 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
9 «Երևանի հ.28 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
Երևանի Դավթաշեն վարչական շրջան
10 «Երևանի հ.58 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

27.09.2017թ.

ժամը՝ 10.00

 

11 «Երևանի հ.59 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
12 «Երևանի հ.60  նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
Երևանի Էրեբունի վարչական շրջան
13 «Երևանի հ.63 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

 

 

 

 

 

28.09.2017թ.

ժամը՝ 10.00

 

14 «Երևանի հ.64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
15 «Երևանի  հ.66 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
16 «Երևանի հ.67 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
17 «Երևանի հ.68 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
18 «Երևանի հ.69 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
19 «Երևանի հ.71 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
20 «Երևանի  հ.72 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
Երևանի Կենտրոն վարչական շրջան
21 «Երևանի հ.1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

 

 

 

 

29.09.2017թ.

ժամը՝ 10.00

 

22 «Երևանի հ.2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
23 «Երևանի հ.4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
24 «Երևանի հ.6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
25 «Երևանի հ.15 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
26 «Երևանի հ.17 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջան
27 «Երևանի հ.78 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

 

 

 

 

 

02.10.2017թ.

ժամը՝ 14.00

 

28 «Երևանի հ.79 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
29 «Երևանի հ.80 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
30 «Երևանի հ.82 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
31 «Երևանի հ.84 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
32 «Երևանի հ.86 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
33 «Երևանի հ.89 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
34 «Երևանի հ.93 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
35 «Երևանի հ.97 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
Երևանի Նոր Նորք վարչական շրջան
36 «Երևանի հ.101 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

 

 

 

 

 

 

03.10.2017թ.

ժամը՝ 10.00

 

37 «Երևանի հ.104 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
38 «Երևանի հ.106 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
39 «Երևանի հ.112 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
40 «Երևանի հ.113 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
41 «Երևանի հ.117 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
42 «Երևանի հ.119 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
43 «Երևանի հ.120 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
Երևանի Նուբարաշեն վարչական շրջան
44 «Երևանի հ.125 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

04.10.2017թ.

ժամը՝ 10.00

Երևանի Շենգավիթ  վարչական շրջան
45 «Երևանի հ.130 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

 

 

 

 

 

05.10.2017թ.

ժամը՝ 10.00

 

46 «Երևանի հ.131 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
47 «Երևանի հ.132 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
48 «Երևանի հ.135 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
49 «Երևանի հ.136 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
50 «Երևանի հ.137 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
51 «Երևանի հ.143 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
52 «Երևանի հ.146 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
53 «Երևանի հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

 

 

06.10.2017թ.

ժամը՝ 10.00

 

54 «Երևանի հ.155 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
55 «Երևանի հ.158 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
56 «Երևանի հ.159 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
57 «Երևանի  հ.160 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

* * *

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը թվարկված պաշտոններն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության գործունակ, չափահաս քաղաքացիները:

1. Երևան քաղաքի ենթակայության` նախադպրոցական ուսումնական հաստատության, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն գործադիր մարմինների տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ընտրության պարտադիր պայմաններն են՝

1) բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
2) ստորև թվարկված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
1.1) ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքները, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, կրթության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները,
1.2) մանկավարժության, հոգեբանամանկավարժական գիտության և պրակտիկայի արդի նվաճումները, անձի հոգեբանությունը, դիֆերենցված հոգեբանությունը, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, կրթական համակարգերի կառավարումը և մեթոդները, տնտեսական հիմունքները, ֆինանսական, տնտեսական գործունեության կազմակերպումը, վարչական, աշխատանքային և տնտեսական օրենսդրությունը,
1.3) աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները
31) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

2. Տնօրենի պաշտոն զբաղեցնելու լրացուցիչ պայմաններն են.

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Ընդունել ի գիտություն, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին և ժամերին։

* * *

Մրցույթին մասնակցելու համար դիմող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3×4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներն ապահովվում են թեստային առաջադրանքներով:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի այն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր բաժիններում, որի վարչական տարածքում գտնվում է տվյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունը, ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 9.00-ից 18.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից, հետևյալ հասցեներում՝
1. Աջափնյակ՝ Արա Սարգսյան 5, հեռախոս (011) 51-80-54.
2. Արաբկիր՝ Ն.Զարյան 27, հեռախոս (011) 51-82-13.
3. Դավթաշեն՝ Դավթաշեն 3-րդ թաղամաս, վարչական շենք, հեռախոս (011) 51-82-81.
4. Էրեբունի՝ Սասունցի Դավթի 87, հեռախոս (011) 51-83-31.
5. Կենտրոն՝ Տերյան 44, հեռախոս (011) 51-84-63
6. Մալաթիա-Սեբաստիա՝ Սեբաստիա 32, հեռախոս (011) 51-85-92.
7. Նոր Նորք՝ Գայի 19, հեռախոս (011) 51-86-07.
8. Նուբարաշեն՝ Նուբարաշեն 9-րդ փողոց, թիվ 4, հեռախոս (011) 51-87-31.
9. Շենգավիթ՝ Գ.Նժդեհի 26, հեռախոս (011) 51-88-11.
10. Քանաքեռ-Զեյթուն՝ Դավիթ Անհաղթ 11, հեռախոս (011) 51-88-63

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 22.09.2017թ.:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել