Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարությունը պատվերով հրատարակելու մրցույթ է հայտարարում

2018 թվականին պետական պատվերով և աջակցությամբ հրատարակելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական անձանցից ընդունելով հայտեր հետևյալ ուղղություններով.

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով հրատարակելու ակնկալիքով.

◆ Հանրագիտարանային գրականություն
◆ Հայաստանի պատմությունը և հայ մշակույթը ներկայացնող հանրամատչելի գրականություն
◆ Մեր մեծերին և նրանց ժամանակը ներկայացնող գրականություն
◆ Հոբելյանական գրականություն
◆ Օտարազգի գրողները հայերի և Հայաստանի մասին
◆ Դասական լեզուներից արված թարգմանություններ (անտիկ գրականություն)
◆ Երևանի 2800-ամյակին նվիրված գրականություն
◆ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գրականություն
◆ Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող գրականություն (150-ամյա հոբելյանին նվիրված)
◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակելու ակնկալիքով. 

◆ Սփյուռքահայ գրականություն
◆ Հայազգի օտարագիր գրողներ
◆ Ազգային փոքրամասնությունների գրականություն
◆ Առաջին գիրք
◆ Ալբոմային գրականություն
◆ Հայերենից այլ լեզուների թարգմանություններ (Արտասահմանյան հրատարակիչների համար է։ Ծրագրի անգլերեն հայտարարությունը և հայտաձևը կցվում են։)

Հայտերի ներկայացման կարգը՝

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է
◆ հայտ (ձևը կցվում է),
◆ նախահաշիվ (ձևը կցվում է),
◆ գեղարվեստական գրականության պարագայում՝ ստեղծագործությունը (համակարգչային շարվածքով և խտասկավառակով)
◆ թարգմանական գրականության դեպքում՝ ստեղծագործության հեղինակային իրավունքի պայմանագիրը հրատարակության թույլտվության վերաբերյալ, թարգմանչի կենսագրությունը (CV), նախկինում արված թարգմանությունների ցանկը և ներկայացվող հրատարակությունից թարգմանված հատված (առնվազն 20 էջ),
◆ այլ հրատարակությունների պարագայում՝ բովանդակությունը կամ իրականացվող նախագծի մանրամասն նկարագրությունը:

Ներկայացված նախահաշիվները (2 օրինակ, մեկը՝  կցված բնագրին, մյուսը՝  առանձին) ենթակա են ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:
Ներկայացված նյութերը ենթակա չեն վերադարձման և չեն պահվելու 2018 թվականին հրատարակվող գրականության ցանկերի ձևավորումից մեկ ամիս հետո:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, հեռ.՝ (011) 52-39-38):

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել