Նորություններ

Խոշոր վթար Ալավերդիում. կա 2 զոհ, 7 վիրավոր (թարմացված)

Օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Այգեհատի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Ստեփանավան-Ալավերդի Հ-35 ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GZ 597 (վարորդ՝ 1982 թ. ծնված Է. Վ.) և «Volkswagen golf» մակնիշի 34 TR 138 (վարորդ՝ 1987 թ. Մ. Վ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

«Opel Astra» ավտոմեքենայի ուղևորներ՝ Գ. (ծնված 1959 թ.) և Ս. (ծնված 2008 թ.) Վ.-ները տեղում զոհվել են, Ս. Ս.-ը (ծնված 1963 թ.) հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Գ.-ը (ծնված 1987 թ.), Է. (ծնված 1982 թ.) և Է. (ծնված 2013 թ.) Վ.-ները և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Մ.-ը (ծնված 1994 թ.), Ա. (ծնված 2014 թ.) և Մ. (ծնված 1987 թ.) Վ.-ները հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Մ. Վ.-ի, Հ. Գ.-ի և Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: Է. Վ.-ի և Ա. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Է. Վ.-ը Ալավերդու ԲԿ-ից հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել