Սեպտեմբերի ոչ աշխատանքային օրերը

ՀՀ-ում սեպտեմբերի 1-ին նշվում է Գիտելիքի և դպրության օրը, ուսումնական տարվա առաջին օրը, սակայն այն համարվում է աշխատանքային օր:

Սեպտեմբերի 2-ին 1991թ.-ից նշվում է Արցախի Հանրապետության անկախության օրը. այս օրը Արցախում ոչ աշխատանքային օր է, ՀՀ-ում՝ աշխատանքային:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում կնշվի Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի Խաչվերացի տոնակատարությունը: Տոնին հաջորդող երկուշաբթի օրը որպես մեռելոց է համարվում և սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը ՀՀ Կառավարության որոշման համաձայն կտեղափոխվի սեպտեմբերի 23-ին` շաբաթ օրը:

Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ում նշվում է Անկախության օրը (1991թ.-ից), այս օրը  ոչ աշխատանքային է:

Այսինքն, ընդհանուր առմամբ, այս ամսին միայն մեկ տոնական և ոչ աշխատանքային օր կա՝ սեպտեմբերի 21-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել