Նորություններ

Ահաբեկչություն Բարսելոնայում. մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

Բարսելոնայի  կենտրոնական հատվածում՝ Ռամբլա փողոցում, մինիվեն տեսակի մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ամբոխին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով 24 Horas իսպանական հեռուստաալիքին:
Ոտիկանությունը հաստատել է միջադեպի փաստն ու այն որպես ահաբեկչություն որակել: Զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կայարանն ու խանութները փակվել են:

Իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց չմոտենալ դեպքի վայրին, որտեղ գտնվում են շտապօգնության մեքենաները:

Նախնական տվյալների համաձայն՝ ահաբեկչության զոհ են դարձել 13 անձ, վիրավորվել շուրջ 20 անձ. հաղորդում է elmundo.es իսպանական լրատվականը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

 Image result for Наезд фургона на толпу людей в Барселоне

Image result for Наезд фургона на толпу людей в Барселоне

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել