Նորություններ

Շրջանառվում է «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի համաձայն նախատեսվում են մի շարք հիմնական իրավակարգավորումներ, որոնք մասնավորապես հստակեցվում են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը, համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը և միջնորդության քննարկման կարգը, ինչպես նաև իրացվում է համապատասխան մարմինների միջնորդությունները Հանրապետության Նախագահի կողմից քննարկելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը:

Բացի այդ ՀՀ Սահմանադրության 136-րդ հոդվածին համապատասխան որպես պետական պարգևներ առանձնացվում են միայն ՀՀ շքանշանները և մեդալները, միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը ՀՀ Սահմանադրության 136-րդ հոդվածի ուժով չի կարող համարվել պետական պարգև, նշվում է, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս, որի արդյունքում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց ընտանիքի անդամների համար սահմանված երաշխիքներից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով Նախագծի անցումային դրույթներով սահմանվել է, որ նախկինում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքի անդամներն օգտվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնություններից:

Այսպիսով կսահմանվեն նաև պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնելու ժամկետներ: Մասնավորապես, նշվում է, որ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնվում են դրանց վերաբերյալ հրամանագիրն ընդունելուց կամ իրավունքի ուժով ընդունված համարվելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ շնորհվող պարգևները հանձնվում են ոչ ուշ, քան տոնի կամ այլ հատուկ օրը:

Պետք է կարգավորվի նաև պետական պարգևների և պատվավոր կոչումների նկարագրերը և նմուշները հաստատելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նշվում է, որ այդ նկարագրերը և նմուշները սահմանվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի հավելվածով:

 ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ Նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Այսինքն, Հանրապետության Նախագահի լիազորությունները սահմանվում  են միայն ՀՀ Սահմանադրությամբ, իսկ օրենքներով կարող է սահմանվել միայն այդ լիազորությունների իրականացման կարգը: Այստեղ հակասություն է առաջանում, Նախագահի կողմից իրականցվող լիազորությունների հետ՝  «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում, որտեղ սահմանվում է, որ ՀՀ մեդալների և շքանշանների շնորհման հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել նաև ՀՀ Նախագահի հրամանագրով:

Նշենք նաև, որ նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել