Նորություններ

Կենսաթոշակների ստացման կարգում որոշակի փոփոխություններ կլինեն

Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչեպտ Կարեն Կարապետյանը այս պահին գտնվում է արձակուրդում, նիստը վարում է փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կենսաթոշակների ստացման կարգին, որով անհրաժեշտություն կար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:

Փոփոխությունները հիմնականում իրավակիրառ բնույթի են՝ հստակեցման, խմբագրման: Մի ուշագրավ փոփոխություն է իրականացվել, որը վերաբերվում է՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած կենսաթոշակը ստանալու համար դիմումի ընթացակարգին,-նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Եթե նախկինում դիմում կարող էր տրվել միայն հաշվառման վայրի ծառայություն, հիմա հնարավորություն է տրվում ցանկացած վայրից դիմումը ներկայացնել»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել