Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է երկրորդ եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է երկրորդ եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:

2017թ. օգոստոսի 10-ի դրությամբ Տեսչական մարմնի ղեկավարը տվելէ ստուգումներ իրականացնելու 112 հրաման: Նույն ժամանակահատվածի տվյալներով, դրանք ավարված են 72 տնտեսվարող սուբյեկտներում։
Ստուգումներն ընդգրկել են ոչ պարենային շուկայի տարբեր ոլորտներ։

Մասնավորապես, ստուգվել են նավթամթերքներ իրացնող 67, գազի իրացնող(ԱԳԼՃԿ)՝ 24, բուժծառայություններ մատուցող՝ 4, խաղալիքների եւքսայուղերիրացնող՝ համապատասխանաբար 5 եւ 4 տնտեսվարողներ սուբյեկտներ։ Ստուգվել են նաեւ էլեկտրական սարքավորումներ, լաքեր ու ներկեր, օդաճնշական դողեր, օծանելիք, շինապակիներ իրացնող եւ այլ ընկերություններ։

18տնտեսվարողների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։ Մյուսների մոտ, ըստ ԵԱՏՄ եւ ազգային տեխկանոնակարգերի, հայտնաբերվել են հետեւյալ խախտումները՝ մակնշման պահանջների
անհամապատասխանություն, հավաստագրի (սերտիֆիկատ) բացակայություն, ԱԳԼՃԿ-ներում` ճնշման գերազանցում, դիզվառելիքի որակի անհամապատասխանություն։

Նշանակվել են տուգանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 6.000.000 ՀՀ դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել