Նորություններ

ՔԿ-ն ԶԼՄ հրապարակման հիման վրա շանտաժի մասին նյութեր է ուղարկել ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել են  Hetq.am կայքում  հրապարակված «Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչները շանտաժի են ենթարկել և անհիմն մեղադրանք առաջադրել» վերտառությամբ հոդվածում մատնանշված հանգամանքները։

Հրապարակման մեջ վկայակոչելով որպես գնդապետ ներկայացած քաղաքացուն՝ Արմեն Գալստյանին, վիճարկվում է ՀՀ ՔԿ առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը՝ մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Մամուլի հրապարակման հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում  կատարված նախնական ուսումնասիրության ժամանակ Ա.Գալստյանը գրավոր հաստատել է, որ նշված հոդվածի հիմքում դրված տեղեկություններն ինքն է տրամադրել լրատվամիջոցին և պնդել դրանք։

Նկատի ունենալով, որ նշված վերտառությամբ հոդվածում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դրա հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել