Երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրում է.

«Այսօր ժամը 16։00 դրությամբ հանրապետության ողջ տարածքում երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով։ Եթե երեկ 16։00-ին Երևանում +35 աստիճան էր, ապա այսօր նույն ժամին +28 աստիճան է»։

Նշենք, որ օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել