Կառավարությունը գումար կհատկացնի Արդարադատության նախարարությանը

Արդարադատության նախարարությանը գումար կհատկացվի 3600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Կառավարությունն այսօրվա գումարած նիստին որոշեց.

Այսպիսով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 66328/12 գանգատ) 2017 թվականի հունիսի 15-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) ՀՀ արդարադատության նախարարությանը 2017 թվականի ինն ամսում հատկացնել 3600 (երեք հազար վեց հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել