Նորություններ

ՔԿՀ ծառայողները զենք կկրեն. Կառավարությունը ծրագիրը հավանության արժանացրեց

Գործադիրն այսօրվա նիստի ժամանակ Քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը սահմանելու մասին որոշումն ընդունեց:

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ կառավարությունը որոշվեց սահմանել քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը:

  1. Կկարգավորվեն քրեակատարողական ծառայողներին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Քրեակատարողական ծառայողին (այսուհետ՝ ծառայող) պահելու և կրելու իրավունքով հատկացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային ատրճանակ:
  3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ՝ զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
  4. Քրեակատարողական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է նրանց ծառայողական պարտականությունների կատարմանն անցնելու պահից: Քրեակատարողական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է հատուկ ուսուցում անցնելուց հետո: Քրեակատարողական ծառայության առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է հատուկ ուսուցում և ստուգում անցնելուց հետո:
  5. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի կողմից:
  6. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Բացի այս՝ կհստակեցվի նաև տրման, հանձնման կարգը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել