Նորություններ

Քաղաքապետը հանձնարարել է տարածքներ առանձնացնել շների զբոսանքի կազմակերպման համար

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում և պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երևույթի առնչությամբ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը հիմնականում անց են կացնում այգիներում և պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաև ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երևույթների հետ կապված:
Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաև ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ և կկազմակերպվեն շների զբոսանքները: Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել