ՔԿՀ արգելագոտու պատի տակից կասկածելի պարունակությամբ փաթեթ են գտել

Օգոստոսի 14-ին`ժամը 21:30-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները  ծառայություն իրականացնելիս  թիվ 3 պահակետի արգելագոտու պատի տակից հայտնաբերել են 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ, որի մեջ առկա է եղել «Պրեգաբալին» գրառմամբ 45 դեղին գույնի դեղահաբ, 32.2 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն զանգված, 7 գրամ գորշ գույնի կոշտ զանգված և ներարկիչ`8 մլգ. թափանցիկ հեղուկով լցված:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել