Նորություններ

Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա. ԱԻՆ

Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:

Դեպքի վայրում են ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը:

Հիշեցնենք, որ հրդեհը սկսվել էր օգոստոսի 10-ին: Նույն օրը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային

կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:

Առաջին անգամ  հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները: Հրդեհաշիձման աշխատանքներին մասնակցել են ինչպես ԱԻՆ, այնպես էլ ՊՆ, ՈՍ աշխատակիցներն ու զինծառայողները, ինչպես նաև՝ ՊՆ ռազմական ուղղաթիռ:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել