Երթևեկության կարգի փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017թ. օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Խորենացու փողոցից Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա, ինչպես նաև Մաշտոցի պողոտայով Թումանյան փողոցի ուղղությամբ երթևեկողները Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում աջ շրջադարձով դեպի Ամիրյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել