Նորություններ

Հայտարարվել են բժշկական կենտրոններում արևային կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծման մրցույթներ

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է  Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման  ծրագրեր:

Ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած  խնայողությունների հաշվին նախարարությունը ձեռնամուխ է եղել  այդ կազմակերպություններում արևային կայանների տեղադրման, ինչպես նաև շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր-ախտորոշիչ բաժինների տարածքները և վերելակները: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում նախատեսվում է վերանորոգել ամբուլատոր-խորհրդատվական և լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքները, բարելավել հոգեկան խնդիրներ ունեցող տուբերկուլոզով հիվանդների բուժման  պայմանները: Վերանորոգման ընթացքում կիրականացվեն նաև էներգախնայողական միջոցառումներ` արևային կայանների գործարկումն առավելագույն արդյունավետ դարձնելու նպատակով:

Այսօր հայտարարվել են մրցույթներ երկու կենտրոնում կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով:

Մասնագիտացված կազմակերպություններին տեղեկացնում ենք, որ մրցույթների հայտարարություններին կարող են ծանոթանալ gnumner.am կայքում` հետևյալ հղումներով`

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար «Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայությունների» գնման նպատակով հայտարարված ԳՀԾՁԲ-ՆՆՓԿ-ՁԻԱՀ-17/1 ծածկագրով գնանշման հարցման հայտարարություն և հրավեր/փոփոխված/ 
( Հրապարակված է 11/08/2017 -ից մինչև 28/08/2017 ժամը 10:00 ներառյալ )

ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար «Շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայությունների» գնման նպատակով հայտարարված ՏԴՊԱԿ-ԳՀԾՁԲ-1/2 ծածկագրով գնանշման հարցման հայտարարություն և հրավեր/փոփոխված/ http://gnumner.am/_resource/templates/blank/images/images/word_icon.gif 
( Հրապարակված է 11/08/2017 -ից մինչև 28/08/2017 ժամը 12:00 ներառյալ ):

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել