Նորություններ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։

2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել