Նորություններ

Գերմանիայում հարբած ամերիկացին ծեծի է ենթարկվել ֆաշիստական ողջույնի համար

Գերմանական Դրեսդեն քաղաքում հարբած ամերիկացի զբոսաշրջիկին ծեծի են ենթարկել, քանի որ նա մի քանի անգամ բարձրացրել է ձեռքն ու ֆաշիստական ողջույն տվել, այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից, գրում է «The Guardian»-ը:

41-ամյա տղամարդը, ով քիչ վնասվածքներ էր ստացել հարձակման արդյունքում, հետախուզվում էր արգելված ժեստը օգտագործելու համար:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ առավոտյան, երբ ալկոհոլի ազդեցության տակ գտնվողը զբոսաշրջիկը հեռացել է բարից՝ քաղաքի արևելյան հատվածում գտնվող Նոստատ և սկսել է անդադար ողջույն տալ փողոցում:

Նրան ծեծի ենթարկող անհայտ անձը նույնպես հետախուզման մեջ է գտնվում՝ մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Նենք նաև, որ ֆաշիստական ողջույնը կամ  «Heil Hitler» արտահայտությունը արգելված են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել