Քննարկվել են հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական Միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես, գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի վերաբերյալ նոր օրենքների մշակման աշխատանքներին:

Քննարկվել են նաև ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի անունով պաշտոնական հրավեր է փոխանցվել` մասնակցելու ս.թ. դեկտեմբերի 13-14- ը Փարիզում կայանալիք «Լավ հանրային կառավարումը՝ քաղաքացիների և բիզնեսի համար» նախարարական համաժողովին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել