Նորություններ

ՃՈ-ն պետք է ապացույց ունենա՝ ամրագոտի չկապելու դեպքում տուգանելու համար

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն, անդրադառնալով ամարագոտի չկապելու և հեռախոսով խոսելու համար տուագանքներին, վարորդներին տեղեկացնում է, որ ՃՈ տեսուչը չի կարող միայն իր կողմից նման խախտում նկատվելու դեպքում վարչական ակտ կազմել՝ չունենալով ապացույցներ:

«Հորդորում ենք բոլոր վարորդներին չհամաձայնվել այդ ակտերի հետ, նշումների վայրում նշել որ տեսուչի կազմած արձանագրության հետ համաձայն չեք ու բողոքարկելու եք դատարանում: Իսկ դատարանում արդեն աչքով նկատած ՃՈ տեսուչը պարտավոր է բերել հիմնավոր ապացույցներ` օրենքով սահմանված կարգով»:

Միևնույն ժամանակ ՀԿ-ն հայտնում է, որ անհիմն ակտերի դեպքեում վարորդները կարող են դիմել իրենց և անվճար իրավաբանական օգնություն ստանալ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել