Նորություններ

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Ժամը 08:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը (5 հրշեջ-փրկարար), Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհաշիջմանը մասնակցում են թվով 49 փրկարար:

***

Ժամը 06։42-ին դեպքի վայր են մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 15 հրշեջ-փրկարար:

Ժամը 07:05-ին դեպքի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար:

Ժամը 07:10-ին դեպքի վայր է մեկնել Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից 10 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ․Տոնոյանը:

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ Խաչիկյանը, ՔՊՎ պետ փ/ծ գնդապետ Ա․Նահապետյանը, ԹՆԱՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Վ. Հայրապետյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Գևորգյանը:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 02:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում 29 փրկարար. Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (5 հրշեջ-փրկարար) և մեկ մարտական հաշվարկ, Ջերմուկից մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 3 հրշեջ-փրկարարով:

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը  և ՔՊՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը:

***

Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել