Նորություններ

Քննարկվել է Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման հարցը

Օգոստոսի 9-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Երկկողմ հանդիպմանը քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի իրականացմանն ուղղված հետագա քայլերը, որը կվավերացվի ՀՀ ԱԺ կողմից:

Առաջին փուլով կարևորվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության ստորագրումը:

Հանդիպման ընթացքում արձանագրության տեքստը համաձայնեցվել և բերվել է վերջնական տեսքի: Այն համապատասխան ներպետական ընթացակարգեր անցկացնելուց հետո կստորագրվի երկու երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել