Նորություններ

Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց տուժանքի չափը էականորեն մեծացվել է

Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիան կարևոր տեղեկություն է հրապարակել այն մասին, որ կառավարության որոշմամբ, հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց տուժանքի չափը էականորեն մեծացվել է: 

2017թ-ի հունվարի 9-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համաձայն զինծառայողներին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս, ներակայացվում է պահանջ՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց 1 միլիոն ՀՀ դրամի չափով տուժանք վճարելու վերաբերյալ:

ՀՀ կառավարության կողմից 2017թ-ի ապրիլի 6-ին ընդունվել է թիվ 347-Ն որոշումը՝ ՛«Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. ապրիլի 8-ի թիվ 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»: Նշված կարգով սահմանվել է հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց 1 միլիոն ՀՀ դրամի չափով տուժանք վճարելու գործընթացը։
Մինչ վերը նշված փոփոխությունները, զինծառայողները, հիմք ընդունելով նախկինում գործող օրեսնդրական կարգավորումները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրի համապատասխան դրույթները, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելիս փոխհատուցում էին ուսման հետ կապված փաստացի կատարված ծախսերը, որոնք որոշ դեպքերում վերը նշված փոփոխությամբ սահմանված տուժանքի չափից անհամեմատ փոքր են։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Վերոգրյալից ակնհայտ է, որ հետադարձ ուժ չի կարող տրվել ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Ներկայումս մի շարք զորամասերում և ռազմաուսումնական հաստատություններում զինծառայողներին ստորագրելու են ներկայացվում համաձայնագրեր, համաձայն որոնց զինծառայողներին առաջարկվում է նախկինում կնքված պայմանագրերում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս փաստացի կատարված ծախսերը փոխհատուցելու պարտավորության փոխարեն վճարել յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց 1 միլիոն ՀՀ դրամի չափով տուժանք։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել