Նորություններ

Հայտարարվել են բժշկական կենտրոններում շենքերի վերանորոգման նախագծման մրցույթներ

Հայտարարվել են բժշկական կենտրոններում արևային կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծման մրցույթներ. այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր: Ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած խնայողությունների հաշվին նախարարությունը ձեռնամուխ է եղել այդ կազմակերպություններում արևային կայանների տեղադրման, ինչպես նաև շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Մանրամասների համար դիմել առողջապահության նախարարություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել