Մի քանի ժամ է Արատավանի մոտ գտնվող անտառն այրվում է. 100-ից ավել մարդ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վյրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը:

Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում աշխատում են 56 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակից և Արտավան գյուղի բնակիչները:

Պարզվել է, որ այրվում է մոտ 40 հա բուսածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել