Նորություններ

Աշխատանք՝ Իրավաբան.net կայքում

Աշխատանք`     Լրագրող

Աշխատանքի վայր` Իրավաբան.net լրատվական կայք

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող  Իրավաբան.net լրատվական կայքը փնտրում է լրագրող:

Պարտականություններ`

  • Տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում (հեռուստառեպորտաժներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
  • Վերլուծական, հետաքննական նյութերի պատրաստում,
  • Հարցազրույցների պատրաստում,
  • Դատական նիստերի, դատաիրավական ոլորտին վերաբերող միջոցառումների լուսաբանում,
  • Կատարել ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Պահանջվող հատկանիշներ`

  • Լրագրողի աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
  • Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
  • Թիմային աշխատանքի կարողություններ,
  • Լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի  իմացությունը կդիտի առավելություն:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) և 2 լրագրողական նյութ՝ իրենց կողմից պատրաստված և երաշխավորագրեր (ցանկալի է, ոչ պարտադիր)`  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև ս.թ. օգոստոսի 21-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը: Հեռախոս՝ 010 54 01 99:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել