Նորություններ

Օգոստոսի 12-ից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բազմիցս տեղեկացրել ենք, որ օգոստոսի 12-ից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները: Այս փոփոխությունը բազմաթիվ անձանց մոտ տարբեր ձև է ընկալվել: Շատերն այն ընդունել են որպես անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա) նշում կատարելու գործողության վերացում:

Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք.

Հին նմուշի անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, որը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարով: Երկարաձգման կնիքը ուղղանկյունաձև կնիք է, որը դրվում է անձնագրի համապատասխան էջի ներքևի մասում: Օգոստոսի 12-ից այդ կնիքները չեն դրվելու և անձնագրի վավերականության ժամկետները չեն երկարաձգվելու:

Սակայն եթե քաղաքացու անձնագիրը վավերական է և հիմա, և օգոստոսի 12-ից հետո կարող են դիմել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, որը կլոր կնիք է (ելքի վիզա):

Իսկ այն դեպքում, երբ օգոստոսի 12-ից հետո կլրանա քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, կարող է դիմել անձնագրի փոխանակման համար, իսկ եթե նաև ցանկանում է ճամփորդել՝ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել