Նորություններ

Ինչո՞ւ է կառավարությունը միացման ձևով վերակազմակերպում երկու ռազմարդյունաբերական ընկերություններ

Կառավարությունն այսօր որոշեց «65 Ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպել: Նախագիծը գործադիրի նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ նախագծի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել ռազմական նշանակության ապրանքների արտադրության, վերանորոգման ու արդիականացման գործընթացը. «Սա մի մասն է ավելի լայն գործընթացի, որ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից իրականացվելու է ռազմարդյունաբերության ոլորտում արդյունաբերության բարձրացման տեսանկյունից»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Մեկ այլ հարցով կառավարությունը որոշեց ստեղծել «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ: Ըստ նախարարի՝ այս գործողության հետևանքով կապահովվի վարժարանի ինքնավարությունը կրթական, կառավարման և ֆինանսատնտեսական ուղղություններով:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել