Նորություններ

Եղանակն՝ առաջիկա օրերին

ԱԻՆ Հայհիդրոմետից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել