Նորություններ

Նոր ՀԷԿ կկառուցվի

Կառավարությունն այսօր հաստատեց Լոռու մարզում, 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագիրը:

«Այն իր տեսակի մեջ լինելով եզակի՝ ՀԷԿ-ը կառուցվում է հարյուրամյակի համար»,- որոշման նախագիծը գործադիրին ներկայացնելով ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ իրավական ակտի ընդունումը բխում է կառավարության վերջին ծրագրից. «Նախագծով նախատեսվում է ներքին էներգետիկ ռեսուրսների օգտագործման ոլորտում հասնել էներգետիկ անվտանգության, բոլոր եզրակացությունները հավաստում են, որ թերօգտագործված են մնում Դեբեդ ու Արաքս գետերի ռեսուրսները»:

Նախարարը հավաստիացրեց, որ նոր ՀԷԿ-ի կառուցման համար կիրականացվի 150-180 միլիոն դրամի ներդրում, իսկ ներդրողներ երկուսն են՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն (Կառուցապատող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը:

Ծրագրի հիմնական խնդիրը 22 կմ երկարությամբ թունելներն են, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումների չափի համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել