Կառավարությունը պարտավորվում է ֆինանսական շուկայի ոլորտում փոփոխություններ իրականացնել

Կառավարությունը պարտավորվում է ֆինանսական շուկայի ոլորտում փոփոխություններ իրականացնել՝ այն ներդաշնակեցնելով Եվրասիական տնտեսական միության ընդհանուր սկզբունքներին։ Այս նպատակից ելնելով կառավարության օգոստոսի 10-ի օրակարգում ընդգրկվել է Կենտրոնական բանկի նախագիծը՝ «Ֆինանսական շուկայի ոլորտում եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին։

Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է կանոնակարգել ֆինանսական ոլորտի օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացը։

Բացի այդ, սահմանվում է այդ գործընթացի իրականացման մեխանիզմները։ Մասնավորապես՝ համաձայնագիրը նախատեսում է, որ իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրից 9 ամսվա ընթացքում անդամ-պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ պետք է մշակեն ներդաշնակեցման ծրագիր՝ նշելով աշխատանքների փուլերն ու ժամկետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել