«Լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները»․ դիվանագետը եռյակի հայր է դարձել

«Երևանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները»,- այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում գրել է Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի Հանրապետություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը․

«Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ պետք է հայտնենք, որ ուղիղ 40 օր առաջ՝ հունիսի 28-ին Աստծո կամքով Երևանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները՝ Աննան, Արմենն ու Ալեքսանդրը: Օգոստոսի 1-ի դրությամբ Աննան կշռում էր 2940 գր, Արմենը՝ 2870 գր, իսկ Ալեքսանդրը՝ 3100 գրամ: Այս հրաշք իրադարձությունը լիովին փոխել է մեր կյանքի ռիթմը, բազմապատկել մեր երջանկությունը: Մաղթում ենք երջանկություն և բարի բախտ բոլոր ընտանիքներին»,- նշել է դիվանագետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել