Նորություններ

Փաստաբանները պալատի նախագահ կընտրեն սեպտեմբերի 9-ին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 09։00-ից մինչև 1800-ն: Պալատից հայտնում են, որ  թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվելու է 2017 թվականի օգոստոսի 12-ից (ներառյալ) և ավարտվելու է 2017 թվականի օգոստոսի 17-ին (ներառյալ)։

Նախագահի թեկնածուների քարոզչության մեկնարկը կտրվի 2017 թվականի օգոստոսի 18-ից (ներառյալ), այն կավարտվի ավարտվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 1800-ին։ Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել