Նորություններ

Հայտնել է, թե սխալմամբ գանձապահից 475 հազար դրամ է ստացել

Օգոստոսի 5-ին տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը փնտրում է կնոջը, ով 25 հազարի փոխարեն՝ գանձապահից սխալմամբ ստացել է 475 հազար դրամ։ Քիչ առաջ Ոստիկանության լրատվության բաժնից հաղորդեցին, որ նշված կինը կամավոր ներկայացել է․ «Երեկ կինը կամավոր ներկայացել է ոստիկանություն, հաղորդել, որ տեղի ունեցածը շփոթմունք է ու նա վերադարձրել է գումարը»,- նշեցին լրատվության բաժնից՝ հավելելով, որ քրեական գործ չի հարուցվել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել